Կապ

______________// Մեզ գնահատում են ...

... Շատ քիչ են օրերը, բայց շատ բան ենք սովորել ... Շատ արագ էր ժամանակը անցնում, բայց շատ արդյունավետ ... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !
... Գրեթե ոչինչ չգիտեինք, բայց իմացանք ... Մեզ բոլոր նյութերը մառուցեցին մատչելի և հասանելի ... ! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !
... Թույլ կողմեր չկային ... Առաջարկություններ չունեմ ... Դասընթացը վարեցին փորձառու և ուշեղ մասնագետներ... ! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !
... Թույլ կողմեր չկային, որովհետև հիանալի մասնագետների հետ էինք աշխատում և ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված ... ! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ !
dfgbdfgb
fghnfghn
fnfghnfgn
fnfghnfgn

______________// Բարի գալուստ «Քայլ առ քայլ»

About

Մեր հիմնադրամն աշխատում է նախադպրոցական, դպրո­ցա­կան, բուհական կրթության ոլորտներում, զբաղվում է ծնողների, ուսու­ցիչ­ների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստմամբ։ Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է Հայաս­տա­նում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն։ Մենք համագործակցում ենք նույն գաղափարներն ու սկզբունքները դավանող պետական ու հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ։ Կազմակերպությունը «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության (ISSA-International Step by Step Assosiation) և «Քննադատական մտածողությունը կարդալու ու գրելու միջոցով միջազգային կոնսորցիումի» (RWCT IC- Reading and Writing for Critical Thinking International Consorcium) անդամ է և համագործակցում է տարբեր երկրների իր գործընկերների ու համախոհների հետ։ Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատում և պատրաստ ենք համագործակցության նաև ձեզ հետ։ test

______________// Ծրագրեր

Classes
Մասնագետներ 12.600 ուսուցիչ
Կենտրոններ 450 դպրոց
Classes
Թիրախը Անապահով ընտանիքներ
Նպատակը Տնային կրթություն
Ավելին

______________// Ծանոթացեք մեր թիմի հետ

Teacher
Մարինե Մկրտչյան Գործադիր տնօրեն
Teacher
Աշխեն Գյուրջյան Վերապատրաստումների գլխավոր մասնագետ
Teacher
Սուսաննա Սարգսյան Ծրագրային օգնական/Գանձապահ
Teacher
Մուրադ Մուրադյան Ծրագրերի օգնական , վարորդ

______________// Մեր առաքելությունը

Մեր համոզմունքները

Յուրաքանչյուր երեխա եզակի է և ունի իր սեփական ուսումնական կարիքները,

Մեր համոզմունքները

Ծնողներն իրենց երեխաների գլխավոր ուսուցիչներն են,

Մեր համոզմունքները

Աշխարհի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեր աշակերտների բնատուր հատկանիշն է, նրանք կարող են մտածել ու խոսել լուրջ հարցերի մասին և ստեղծագործական մտքեր արտահայտել,

Advantages

Մեր համոզմունքները

Շեշտը պետք է դնել այնպիսի ուսումնական գործունեության վրա, որն օգնում է աշակերտներին բնականորեն ներգրավելու քննարկումների, համագործակցային և հետազոտական գործունեության մեջ, որի ընթացքում ձևավորվում է նրանց քննադատական մտածողությունը,

Մեր համոզմունքները

Մարդկանց մտածողության կերպը սերտորեն առնչվում է ժողովրդավարական քաղաքացիության հետ:

testtest

testtest

______________// Նորություններ

blog

Հանդիպում Գեղասար համայնքում

2022 տարեսկզբին հանդիպում ծանոթություն ունեցանք Գեղասար համայնքի բնակիչների հետ: Խնդիր կար նախադպրոցական կառույցի մասնագետների ներգրավման: Անդամակցեցին համայնքի բնակիչներ, ովքեր կանցնեին համապատասխան վերապատրաստում:


01.01.2022
blog

«Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային ամսագիր

«Վաղ մանկության կրթության խնդիրներ» (Early Childhood Matters) միջազգային ամսագիրը նվիրված է վաղ տարիքի երեխաների զարգացման խնդիրներին։ Ամսագրի նպատակն է նպաստել վաղ տարիքի երեխաների առողջության, զարգացման, կրթության ու դաստիարակության հիմնախնդիրների լուծմանը, ուսումնասիրել այդ ոլորտի լավագույն փորձը և այդ մասին տեղեկացնել հանրությանը՝ ոգեշնչելով ու նպաստելով դրանց տարածմանը։

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրներ» միջազգային հանդեսը։

Մեր ծրագրի շրջանակներում այս անգամ էլ հայերեն են թարգմանվել ամսագրի 2020 թվականի համարի մի քանի հրապարակումները։

Նախաձեռնելով դրանց քննարկումները վաղ մանկության զարգացման հարցերով շահագրգիռ լսարանների հետ (ուսանողներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, ոլորտով հետաքրքրված այլ անձինք) մենք նպատակ ունենք ոչ միայն տեղեկություններ տրմադրել մեր լսարանին ամսագրի մասին, այլ նաև ծանոթացնել միջազգային փորձին և քննարկել նման փորձ նաև Հայաստանում ներդնելու հնարավորությունները։

Քննարկման համար ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում այս ոլորտում աշխատանքի հետաքրքիր փորձի օրինակներ, որոնց նման տարբերակներ հետագայում հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանում։

  • Ինչպես կորոնավիրուսային համաճարակը (Covid-19) արագացրեց փոփոխությունները.  Նորամուծություններ ծնողների հետ աշխատանքում. Իսրայել
  • Կլիմայական փոփոխությունները և վաղ մանկության զարգացումը. գտնել լավագույն համադրությունը
  • Քաղաքներում վաղ մանկության ծառայությունների ընդլայնում. Ուրբան 95-ի (Urban95) չորս դեպքերի ուսումնասիրության դասերը

01.03.2022
blog

Ինչպես կորոնավիրուսային համաճարակը արագացրեց փոփոխությունները

Հոդվածը ներկայացնում է Իսրայելի  օրինակը.

  • «Քովիդ-19 համավարակը սկսվեց «Իսրայելի բուժքույրերի առաջնորդության ծրագրի» համար ամենաանհարմար ժամանակ: Ծրագրի նպատակն էր` զարգացնել վաղ մանկության առողջապահական կենտրոնների (« Տիպատ Հալավ») հնարավորությունները՝ բավարարելու համար ծնողների պահանջները և խթանելու դրական ծնողավարման հմտությունները:
  • «Քանի որ համաճարակը ստիպեց չեղարկել դեմ առ դեմ հանդիպումները, մենք երկընտրանքի առջև կանգնեցինք: Մի կողմից զգում էինք, որ շատ կարևոր է ծրագրի ընթացքի շարունակականության պահպանումը, մյուս կողմից նաև հասկանում էինք, որ «նորարարական լաբորատորիան» անձնական հանդիպումներ է ենթադրում: Մեզ համար դժվար էր պատկերացնել, որ այդ աշխատանքը նույն հաջողությամբ կարող էր նաև առցանց կազմակերպվել»:
  • Իսայելում նորածիններին սպասարկող բուժքույրերը նախաձեռնել էին նաև հանդիպումներ ծնողների հետ ZOOM հարթակում: Աստիճանաբար մեծանում էր ծնողական խմբերի քանակը, ում համար կազմակերպվում էին առցանց հանդիպումներ, որոնք առցանց վեբինարների, հանդիպումների և թերապիայի ավելի ընդգրկուն ծրագրի մի մասն էին կազմում: Հանդիպումները սովորաբար որոշակի կառուցվածք ունեին և ընդգրկում էին թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ծնող-երեխա կապվածությունը, կրծքով կերակրումը, երեխաների զարգացման խթանումը խաղի միջոցով, կոշտ սննդի ներմուծումը, նույնիսկ առաջին օգնության դասընթացներ էին կազմակերպվում:

Ավելի մանրամասն կարդացեք հոդվածը:

https://www.sbsbf.am/myfiles/files/2.How-Covid-19-Accelarate-change_Arm-txt.pdf


25.05.2020
Տեսնել ամբողջը

______________// Մեր գործընկերները