Կապ

______________// Ծրագրեր

Ծնողական և համայնքային կրթության ծրագիր

2022-09-24 08:42:56
Ծնողական և համայնքային կրթության ծրագիրը հնարավորություն է ստեղծում այն ընտանիքների համար, որոնք ի վիճակի չեն իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, ընտանիքում ապահովել երեխաների որակյալ կրթությունը և նախապատրաստել նրանց դպրոցին: Ծրագիրն աջակցում է բարձրորակ այլընտրանքային միջոցառումների մշակմանը, որպեսզի մանկապարտեզ չհաճախող հնարավորինս շատ երեխաներ օգտվեն այդ ծառայություններից, և պայմաններ ստեղծվեն նրանց կրթությունը տնային պայմաններում կազմակերպելու համար:

 

Ծրագիրն  օգնում է անապահով կամ աղքատության եզրին գտնվող ընտանիքների երեխաներին հնարավորինս բարեհաջող սկսելու կյանքի իրենց առաջին քայլերը և ապահով ու բարենպաստ միջավայրում ստանալու իրենց նախադպրոցական կրթությունը: «Քայլ առ քայլի» մոդելային և վերապատրաստման կենտրոնների միջոցով ծրագիրն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի նրանք ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ և փորձ՝ տնային պայմաններում իրենց երեխաների կրթական կարիքները բավարարելու համար:

 

Ծրագիրը կարող է կրթական ծառայություններ առաջարկել նաև բոլոր այն ընտանիքներին. մայրիկներին, հայրիկներին, դայակներին, տատիկ-պապիկներին, ովքեր ցանկանում են վերապատրաստվել ծնողական կրթության ծրագրով և մանկապարտեզի փոխարեն կամ դրան զուգահեռ՝ տանը հմուտ մանկավարժական մեթոդներով ու փորձառությամբ նպաստել երեխաների զարգացմանը: Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

_________// Կարդացեք նաև

Classes
Մասնագետներ 12.600 ուսուցիչ
Կենտրոններ 450 դպրոց
Classes
Ծրագրի մեկնարկը 2006 թվական
Նպատակը Տեղեկատվության տարածում