Կապ

______________// Ծրագրեր

Քայլ առ քայլ

2022-09-24 08:23:08

«Քայլ առ քայլ» կրթական ծրագիրն աջակցում է Հայաստանի նախադպրոցական և տարրական կրթության ոլորտի բարեփոխումներին` նպաստելով  բաց հասարակության արժեքների խթանմանը կրթության բնագավառում և լայն հասարակության շրջանում:

 

«Քայլ առ քայլ»-ն առաջարկում և իրականացնում է ուսումնառության և դասավանդման անհատականացված, երեխայակենտրոն մոտեցումներ, որոնք հիմնված են կրթության ժողովրդավարական սկզբունքների վրա:


«Քայլ առ քայլ»-ն աշխատում է հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, բուհերի, համայնքների և Կրթության ազգային ինստիտուտի հետ՝ հենվելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված պետական ուսումնական ծրագրերի վրա:


Ծրագիրն իրագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում: Այն կարևորում և հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես հեռավոր մարզերին և հասարակության առավել անապահով խավերին։ Ծրագիրն իրականացնում է վերապատրաստումներ ուսուցիչների, դասախոսների, ուսուցիչներ վերապատրաստող և կրթության կառավարման հարցերով զբաղվող մասնագետների, ծնողների և  համայնքների ներկայացուցիչների հետ: Ծրագիրն օգնում է ստեղծելու կրթության հավասար հնարավորություններ բնակչության խոցելի խավերի և հատուկ կարիքներով երեխաների համար: «Քայլ առ քայլը» խիստ կարևորում է և մեծ տեղ է հատկացնում ընտանիքների, համայնքների մասնակցությանը երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացին։

 

Մենք խրախուսում ենք կրթական ծրագրերի հետագա զարգացմանն ուղղված բազմաբնույթ հետազոտությունների իրականացումը:

 

«Քայլ առ քայլ» ծրագիրն այսօր գործում է

 

  • Հայաստանի 11 մարզերի շուրջ 450 դպրոցներում և 870 մանկապարտեզներում՝ ծառայություններ է մատուցել շուրջ 12600 մանկավարժների, 253 240 երեխաների և 1520 ծնողների:
  • Մեր ծրագրերում վերապատրաստվել են շուրջ 12 600 ուսուցիչ և 43 մենթոր։ Վերապատրաստողների մեր թիմում այսօր կան «Քայլ առ քայլ» ծրագրի՝ 35 և ՔՄԶԿԳՄ ծրագրի 25 վերապատրաստող։
  • Հանրապետության 5 մարզերում գործում են «Քայլ առ քայլ»-ի 9 վերապատրաստման կենտրոններ, որոնք ապահովում են ծրագրի շարունակականությունը և ընդլայնումը` ներգրավելով նոր դպրոցներ և մանկապարտեզներ Հայաստանի տարբեր մարզերից:
  • Ծրագրին մասնակցող մանկավարժները ստանում են համապատասխան մեթոդական գրականություն և շարունակական մասնագիտական խորհրդատվություն:
  • «Քայլ առ քայլ»-ի դպրոցներն ու մանկապարտեզները ծառայում են որպես ուսուցողական կենտրոններ, որոնք ապահովում են բարենպաստ միջավայր համալսարանների և քոլեջների ուսանողների գործնական պարապմունքները և մասնագիտական փորձառությունն արդյունավետ կազմակերպելու համար:

 

Նախադպրոցական հաստատություններում և տարրական դասարաններում աշխատող այն բոլոր մասնագետները, ովքեր ցանկանում են վերապատրաստվել «Քայլ առ քայլ» ծրագրով և վկայագրվել՝ որպես այդ ծրագիրն արդյունավետորեն կիրառող մանկավարժներ, կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

_________// Կարդացեք նաև

Classes
Թիրախը Անապահով ընտանիքներ
Նպատակը Տնային կրթություն
Classes
Ծրագրի մեկնարկը 2006 թվական
Նպատակը Տեղեկատվության տարածում