Կապ

______________// Ծրագրեր

Քննադատական մտածողության զարգացումը՝ կարդալու և գրելու միջոցով (ՔՄԶԿԳՄ)

2022-09-24 08:32:17

ՔՄԶԿԳՄ ծրագիրը  նպաստում է կրթության համակարգում ուսուցման և դասավանդման գործընթացի ժողովրդավարացմանը՝ սովորողների համար ստեղծելով այնպիսի բաց և արդյունավետ միջավայր, որտեղ նրանք կկարողանան դրսևորել իրենց առավելագույն ներուժը: Հայաստանում ՔՄԶԿԳՄ ծրագրի գլխավոր նպատակն է՝ նպաստել ակտիվ, նախաձեռնող, քննադատաբար մտածող, կշռադատված որոշումներ կայացնող մարդ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ կրթելու գործին։

 

Այս նպատակին ծրագիրը հասնում է՝ վերապատրաստելով տարբեր առարկայական ոլորտներում և կրթական համակարգի տարբեր աստիճաններում աշխատող մանկավարժներին՝ սովորելու և մշակելու նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կնպաստեն կրթության որակի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:

 

1999 թվականից ի վեր ՔՄԶԿԳՄ ծրագրի շրջանակներում պատրաստվել են Ընթերցողների միջազգային ընկերակցության (IRA) կողմից վկայագրված 25 հայ վերապատրաստողներ և 3 վկայագրողներ, ովքեր իրենց հերթին վերապատրաստում են ուսուցիչներին, ինչպես նաև մանկավարժական բուհերի և քոլեջների դասախոսներին, ուսանողներին, որոնք հետքրքրվում են կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններով և նորարարական մոտեցումներով:

 

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերապատրաստվել ՔՄԶԿԳՄ ծրագրով և վկայագրվել որպես այդ ծրագիրն արդյունավետորեն կիրառող մանկավարժներ, կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

_________// Կարդացեք նաև

Classes
Մասնագետներ 12.600 ուսուցիչ
Կենտրոններ 450 դպրոց
Classes
Թիրախը Անապահով ընտանիքներ
Նպատակը Տնային կրթություն
Classes
Ծրագրի մեկնարկը 2006 թվական
Նպատակը Տեղեկատվության տարածում