Կապ

______________// Ծրագրեր

Կրթություն՝ ընդդեմ կոռուպցիայի

2022-09-24 15:56:57

2006 թ-ին «Քայլ առ քայլ» Բարեգործական հիմնադրամը դպրոցներում և ԲՈՒՀ-երում կազմակերպեց «Կրթություն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը: Ծրագիրն իրականացվել է Լիտվայում գործող «Ժամանակակից դիդակտիկ կենտրոնի» հետ համատեղ` «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի հովանու ներքո, Բաց հասարակության ինստիտուտի՝ REFINE ծրագրի ֆինանսավորմամբ:

 

Ծրագիրը նպատակաուղղված էր բարձրացնելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին հասարակության տեղեկացվածության մակարդակը՝ երիտասարդությանը, մանկավարժներին և սովորողներին կրթելու և արտադպրոցական ծրագրերի օգնությամբ հասարակության մեջ հակակոռուպցիոն տեղեկատվություն տարածելու միջոցով: Հակակոռուպցիոն կրթության ծրագրերն իրականացնելու համար «Քայլ առ քայլ» ԲՀ-ն ունի համապատասխան նյութերի փաթեթ, այդ թվում՝ վերապատրաստման փաթեթ, ուսումնական ծրագիր, ձեռնարկ ուսուցիչների համար, որոնք հնարավորություն են տալիս մանկավարժներին ոչ միայն հակակոռուպցիոն դասընթացներ անցկացնել իրենց դասարաններում, այլ նաև ինտեգրել կոռուպցիայի դեմ պայքարի թեմաները ցանկացած առարկայի թեմատիկ ծրագրերում։

 

Ծրագիրը կարող է  կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների ցանկությամբ կազմակերպել ու անցկացնել «Կրթություն՝ ընդդեմ կոռուպցիայի» թեմայով վերապատրաստման դասընթացներ։  Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

_________// Կարդացեք նաև

Classes
Մասնագետներ 12.600 ուսուցիչ
Կենտրոններ 450 դպրոց
Classes
Թիրախը Անապահով ընտանիքներ
Նպատակը Տնային կրթություն